09:12  ,  6 մարտի, 2017

Ռունին շնորհավորել է Դեւիդ Հեյին հաղթած Տոնի Բելյուին

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Տոնի Բելյուին շնորհավորել է Դեւիդ Հեյի նկատմամբ հաղթանակի առջիվ: Անգլիայի հավաքականի ավագը ներկա է եղել այդ մենամարտին:

«Շնորհավորանքներս Բելյուին: Ես անհանգստանում էի, բայց ուրախ եմ նրա համար: Նա բարձրացավ հաջորդ քաշային կարգ եւ հաղթեց Դեւիդ Հեյին՝ լավագույն ծանր քաշայիններից մեկին: Դա աներեւակայելի էր»,- Ռունիի խոսքը մեջբերում է iFL TV-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Բելյուն սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյին տեխնիկական նոկաուտով հաղթել էր 11-րդ ռաունդում: Հաղթանակից հետո բրիտանացի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ 12 ամսից ավարտելու է կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում