20:14  ,  5 մարտի, 2017

«Կրասնոդարն» ու «Սպարտակը» բաժանվեցին մարտական ոչ ոքիով

Ձմեռային դադարից հետո վերսկսված ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում առաջատար «Սպարտակը» մարտական ոչ ոքի խաղաց «Կրասնոդարի» հետ: Կրասնոդարում կայացած խաղում մոսկովյան ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց:

Եկատերինբուրգի «Ուրալը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն «Ուրալի» կազմում փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին:

«Սպարտակն» ունի 41 միավոր եւ 5 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող պետերբուրգյան «Զենիթից»: Մոսկվայի ԲԿՄԱ-ն 33 միավորով երրորդն է: «Զենիթն» ու ԲԿՄԱ-ն գոլազուրկ ոչ ոքիով էին բաժանվել այս տուրում:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Կրասնոդար» - «Սպարտակ»՝ 2:2

Սերդար Տասկի, 15 (ինքնագոլ), Ֆյոդոր Սմոլով, 73 – Ֆերնանդո, 3, Լուիս Ադրիանո, 54

«Ուրալ» - «Ամկար»՝ 1:0

Էրիկ Բիկֆալի, 32

«Կռիլյա Սովետով» - «Լոկոմոտիվ»՝ 0:3

Արի, 60, 68, Ալեքսեյ Միրանչուկ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում