Tony Bellew bat David Haye par jet de l'éponge. Ce combat restera dans les mémoires. #lequipeBOXE pic.twitter.com/4ir9D60m4T
— la chaine L'ÉQUIPE (@lachainelequipe) March 4, 2017
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Հեյը (28-2) կարիերայի հերթական մենամարտում պարտվել է տեխնիկական նոկաուտով: 36-ամյա անգլիացու մրցակիցն է եղել ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Տոնի Բելյուն (29-2-1), որը հաղթել է 11-րդ ռաունդում: 34-ամյա Բելյուն նոկդաունի է ենթարկել Հեյին, որը հայտնվել է ռինգից դուրս: Անգլիացին դժվարությամբ ոտքի է կանգնել եւ փորձել շարունակել մենամարտը, սակայն նրա թիմը սպիտակ սրբիչ է նետել ռինգ՝ դադարեցնելով մարտը:
Մենամարտից առաջ Դեւիդ Հեյը համարվում էր ֆավորիտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում