11:18  ,  5 մարտի, 2017

Մարեյը տիտղոս է նվաճել Դուբայում, Նադալը պարտվել է Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը նվաճել է կարիերայի 45-րդ տիտղոսը: Դոհայում անցկացված մրցաշարի եզրափակիչում բրիտանացին 6:3, 6:2 հաշվով հաղթել է իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին՝ նվաճելով առաջին տիտղոսն այս տարի: Մրցախաղը տեւել է 1 ժամ 13 րոպե:

Աշխարհի 6-րդ ռակետ Ռաֆայել Նադալն էլ անակնկալ պարտություն է կրել Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում: Իսպանացուն 6:3, 7:6 հաշվով հաղթել է ամերիկացի Սեմ Կուերին, որը նվաճել է կարիերայի 9-րդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում