17:41  ,  15 հուլիսի, 2012

Անկախ Հայաստան. օլիմպիական էվոլյուցիա (մաս առաջին)

Հուլիսի 27-ին Լոնդոնում տեղի կունենա 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը Հայաստանը կներկայանա 25 մարզիկներով:

1991-ին անկախ պետություն հռչակած Հայաստանը կմասնակցի իր 6-րդ Օլիմպիական խաղերին: 1992թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված էր ԱՊՀ միասնական պատվիրակությունում:

NEWS.am Sport-ը մինչեւ լոնդոնյան Խաղերի մեկնարկը կներկայացնի 1992-2008թթ. ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության ամփոփ արդյունքները:

25-րդ Օլիմպիական խաղեր


1992թ. Բարսելոնա (Իսպանիա, 25.07-9.08. բացեց Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս Առաջինը, ջահը վառեց Անտոնիո Ռեբելյոն)

9,385 մասնակից, 169 երկիր

Հայաստան (ԱՊՀ միացյալ թիմում)` 3 ոսկե, 1 արծաթե մեդալ

Մնացական Իսկանդարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 75 կգ)` 1-ին տեղ

Իսրայել Միլիտոսյան (ծանրամարտ, 70 կգ)` 1-ին տեղ

Հրաչյա Պետիկյան (հրաձգություն, կարճափող հրացան, երեք դիրքից, 50 մետր)` 1-ին տեղ

Ալֆրեդ Տեր-Մկրտչյան (հունահռոմեական ըմբշամարտ, 54 կգ)` 2-րդ տեղ

Սոս Հայրապետյան (մականախաղ)` ԱՊՀ թիմը գրավեց 10-րդ տեղը

-------------------------------------------------------------------------------------------------- 

26-րդ Օլիմպիական խաղեր 

1996 թ. Ատլանտա (ԱՄՆ, 19.07 - 4.08. բացեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, ջահը վառեց Մոհամեդ Ալին)

Հայաստան` 1 ոսկե, 1 արծաթե մեդալ

Մեդալային հաշվարկ` 47-րդ տեղ

Արմեն Նազարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 60 կգ)` 1-ին տեղ

Արմեն Մկրտչյան (ազատ ոճի ըմբշամարտ, 52 կգ)` 2-րդ տեղ

32 մասնակից (30 տղամարդ, 2 կին), 11 մարզաձեւ

Աթլետիկա. Ռոբերտ Էմմիյան (հեռացատկ), Արմեն Մարտիրոսյան (եռացատկ)

Բռնցքամարտ. Արթուր Գեւորգյան, Նշան Մունչյան, Մեխակ Ղազարյան, Լեռնիկ Պապյան

Ըմբշամարտ. Արմեն Նազարյան (հունահռոմեական), Արմեն Մկրտչյան (ազատ ոճ), Լեւոն Գեղամյան (հունահռոմեական), Արայիկ Գեւորգյան (ազատ ոճ), Ցոլակ Եղիշյան, (հունահռոմեական), Աղասի Մանուկյան (հունահռոմեական), Մխիթար Մանուկյան (հունահռոմեական), Սամվել Մանուկյան (հունահռոմեական)

Թենիս. Սարգիս Սարգսյան

Լող. Անուշ Մանուկյան

Խճուղային հեծանվավազք. Արսեն Ղազարյան

Ծանրամարտ. Հովհաննես Բարսեղյան, Սերգո Չախոյան, Աշոտ Դանիելյան, Էդուարդ Դարբինյան, Աղվան Գրիգորյան, Ալեքսանդր Կարապետյան, Խաչատուր Քյափանակցյան, Իսրայել Միլիտոսյան, Արա Վարդանյան, Հայկ Եղիազարյան

Հրաձգություն. Հրաչյա Պետիկյան

Ձյուդո. Արսեն Գեւորգյան

Սպորտային մարմնամարզություն. Նորայր Սարգսյան

Ջրացատկ. Հովհաննես Ավթանդիլյան, Արուսյակ Գյուլբուդաղյան

------------------------------------------------------------------------------------------------------------------------

27-րդ Օլիմպիական խաղեր 

2000թ. Սիդնեյ (Ավստրալիա, 15.09 – 1.10, բացեց Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Ուիլյամ Դինը, ջահը վառեց աբորիգեն Քեթի Ֆրիմենը) 



Հայաստան` 1 բրոնզե մեդալ

Մեդալային հաշվարկ` 74-րդ տեղ

Արսեն Մելիքյան, ծանրամարտ, 77 կգ. 3-րդ տեղ. Երկամարտ` 365 կգ

25 մասնակից, 10 մարզաձեւ

Աթլետիկա. Աննա Նասիլյան (800 մետր վազք), Արմեն Մարտիրոսյան (եռացատկ), Շիրակ Պողոսյան (հեռացատկ)

Բռցնքամարտ. Վախթանգ Դարչինյան, Արթուր Գեւորգյան, Արամ Ռամազյան

Ըմբշամարտ. Մարտին Բերբերյան (ազատ ոճ), Հայկազ Գալստյան (հունահռոմեական), Վաղինակ Գալստյան (հունահռոմեական), Լեւոն Գեղամյան (հունահռոմեական), Արայիկ Գեւորգյան (ազատ ոճ), Արշակ Հայրապետյան (ազատ ոճ), Կարեն Մնացականյան (հունահռոմեական), Ռաֆայել Սամուրղաշեւ (հունահռոմեական)

Թենիս. Սարգիս Սարգսյան

Թիավարություն. Վլադիմիր Գրուշիխին (կանոե, կայակ)

Լող. Յուլիանա Միխեեւա, Դիմիտրի Մարգարյան

Ծանրամարտ. Արսեն Մելիքյան, Աշոտ Դանիելյան, Գագիկ Խաչատրյան, Ռուդիկ Պետրոսյան

Հրաձգություն. Հրաչյա Պետիկյան

Ձյուդո. Վարդան Ոսկանյան

Ջրացատկ. Հովհաննես Ավթանդիլյան

 

Շարունակելի

Լուսանկարները` olympic.org

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով