21:54  ,  4 մարտի, 2017

Կավանիի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հավասարվեց առաջատար «Մոնակոյին»

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց հետնապահներից «Նանսիի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը վերջնամասում խփեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը:

ՊՍԺ-ն 62 միավորով հավասարվեց առաջատար «Մոնակոյին», որը 28-րդ տուրում կընդունի «Նանտին»:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

ՊՍԺ - «Նանսի»՝ 1:0

Էդինսոն Կավանի, 80, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով