16:03  ,  3 մարտի, 2017

2 հայ ըմբիշներ Կիեւի մրցաշարում կգոտեմարտեն ոսկե մեդալի համար

Հայաստանի 2 ներկայացուցիչներ Կիեւում մեկնարկած հունահռոմեական ոճի միջազգային մրցաշարում նվաճել են եզրափակիչի ուղեգրեր:

Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Արթուր Շահինյանը (98 կգ) երեկոյան մրցահերթում կգոտեմարտեն ոսկե մեդալների համար:

Եզրափակիչում Սարգիս Քոչարյանը կհանդիպի ուկրաինացի Դմիտրո Պիշկովի հետ, իսկ Արթուր Շահինյանն ուժերը կչափի ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ:

Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) եւ 80 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մանուկյանը պարտվել են կիսաեզրափակիչում եւ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար: Գեւորգ Ղարիբյանին հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ժորա Աբովյանը, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Մարտի 3-ին պայքարի մեջ է մտել նաեւ 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել է բելառուս Վալերի Պալենսկուն եւ լքել պայքարը:

Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:30-ին:

Կիեւի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաեւ՝ Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մարտի 4-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս