17:17  ,  2 մարտի, 2017

Լաս Վեգասում թալանել են Ֆլոյդ Մեյվեզերի տունը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) տունը թալանել են Լաս Վեգասում, հայտնում է Los Angeles Times-ը։

Կողոպուտի պահին ամերիկացին եղել է Լոս Անջելեսում, որտեղ նշել է ծննդյան 40-րդ տարեդարձը։ Կողոպտիչները Մեյվեզերի տանից գողացել են մոտ 150 հազար դոլարի թանկարժեք իրեր։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի առթիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում