14:35  ,  2 մարտի, 2017

Հայ շախմատիստների արդյունքները Aeroflot Open-ում

Մոսկվայում ավարտված Aeroflot Open շախմատային միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր չեն գրավել:

Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ է տարել վերջին տուրում եւ 5 միավորով գրավել 35-րդ տեղը։ 4-ական միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը զբաղեցրել են համապատասխանաբար 64-րդ եւ 65-րդ տեղերը, իսկ Հայկ Մարտիրոսյանը 3.5 միավորով 84-րդն էր։

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, որը 9 հնարավորից հավաքել է 7 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում