17:12  ,  1 մարտի, 2017

Մենի Պակյաոն ու Ամիր Խանը կհանդիպեն ԱՄԷ-ում

Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հաջորդ մենամարտը կկայանա մայիսի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում: 38-ամյա ֆիլիպինցու մրցակիցը կլինի բրիտանացի Ամիր Խանը, հաղորդում է BoxingScene-ը:

Մենի Պակյաոն նախորդ մենամարտն անցկացրել էր 2016-ի նոյեմբերի 5-ին Լաս Վեգասում, որտեղ միավորներով հաղթել էր ամերիկացի Ջեսի Վարգասին եւ նվաճել 66,7 կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում