09:15  ,  2 մարտի, 2017

Մայք Թայսոնը նվեր է հանձնել Խաբիբ Նուրմագոմեդովին (ֆոտո)

UFC-ի մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովն ԱՄՆ-ում հանդիպել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը ռուսաստանցի մարտիկին նվիրել է բռնցքամարտի ձեռնոցներ, իսկ Նուրմագոմեդովը նրան նվիրել է մորթե գլխարկ: Այդ մասին Նուրմագոմեդովը հայտնել է սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովն ու ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը մարտի 4-ին Լաս Վեգասում վիճարկելու են խառը մենամարտերի UFC-ի թեթեւ քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում