09:50  ,  1 մարտի, 2017

Սերենա Ուիլյամսը թենիս է խաղացել անծանոթների հետ

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Սան Ֆրանցիսկոյի այգիներից մեկում թենիս է խաղացել անծանոթների հետ:

Ամերիկացի թենիսիստուհին իր շան հետ զբոսնելիս է եղել այգում, երբ նկատել է թենիս խաղացող 2 տղամարդու: Սերենան հարցրել է, թե կարող է թենիս խաղալ նրանց հետ եւ ստացել է դրական պատասխան, հայտնում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում