15:38  ,  28 փետրվարի, 2017

Վարդան Մինասյանը պաշտոն է ստացել ՀՖՖ-ում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում: Բելգիացի Մարկ Լելեւրի հեռանալուց հետո Մինասյանը կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները, հայտնում է ՀՖՖ կայքը:

Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաեւ մարզչական կրթության համակարգումը եւ տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:

Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Այս մարզիչները կշարունակեն աշխատել այս հավաքականի հետ նաեւ հաջորդ շրջափուլում, երբ թիմը կմասնակցի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2017-2018 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին: Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում