15:25  ,  28 փետրվարի, 2017

«Արմավիրի» ֆուտբոլիստներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Երեւանում հավաք անցկացնող ռուսական «Արմավիրի» ֆուտբոլիստներն այցելել են Էջմիածին եւ եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցում:

«Էջմիածինը սուրբ քաղաք է հայերի համար: Ասում են՝ լինել Հայաստանում եւ չլինել այստեղ, նշանակում է չլինել Հայաստանում»,- նշված է ակումբի կայքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) հարավային գոտում հանդես եկող «Արմավիրը» փետրվարի 28-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին, Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու «Բանանցի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում