14:43  ,  28 փետրվարի, 2017

«Ռեալը» կբողոքարկի խաղերի հեռարձակումների վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային բողոք կներկայացնի՝ կապված խաղերի հեռարձակումների հետ, տեղեկացնում է Marca-ն:

Արքայական ակումբում կարծում են, որ խաղերի ժամանակ հաճախ են ցուցադրում մրցավարների՝ «Ռեալի» օգտին ընդունած վիճահարույց դրվագների կրկնապատկերները: Իսկ մրցակիցների օգտին կայացված կասկածելի որոշումները չեն ցուցադրվում: Խոսքը «Բարսելանայի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղի (1:1) եւ «Վիլյառեալի» հետ նախորդ հանդիպման (3:2) մասին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում