13:10  ,  28 փետրվարի, 2017

Մրցավարական հանձնաժողովը հայտնել է, թե ինչ է եղել «Ռեալի»՝ մրցավարներին նվիրած պայուսակներում

Իսպանիայի առաջնության մրցավարական կոմիտեն մեկնաբանել է «Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոիգի աղմկահարույց հայտարարությունը, հայտնում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո Ֆերնանդո Ռոիգը հայտարարել էր, որ նորմալ չէ, երբ մրցավարները ստադիոնից հեռանում են «Ռեալի» պայուսակներով: «Վիլյառեալի» նախագահը նաեւ նշել էր, որ իր թիմի դարպասին սխալմամբ էր նշանակվել 11 մետրանոց հարված, որից հետո «Ռեալը» խփել էր 3 գոլ եւ տարել կամային հաղթանակ (3:2): Այդ հանդիպումը սպասարկել էր Խոսուս Մանսանոյի մրցավարական բրիգադը:

«Պայուսակի մեջ եղել են «Ռեալի» տարբերանշաններ, գրիչներ ու կախազարդեր»,- նշել է մրցավարական հանձնաժողովի ներկայացուցիչը:

Իսպանական մամուլի համաձայն՝ Արքայական ակումբի ղեկավարությանը դուր չի եկել «Վիլյառեալի» նախագահի հայտարարությունը:

Կատալոնական «Բարսելոնան» եւս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ արտագնա խաղերից հետո երբեք նվերներ չի հանձնում մրցավարներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս