17:11  ,  28 փետրվարի, 2017

20 ինքնագոլով սկանդալային հանդիպումը կվերախաղարկվի

Արխանգելսկի «Վոդնիկի» եւ Իրկուտսկի «Բայկալ-Էներգիայի» միջեւ գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունում տեղի ունեցած սկանդալային հանդիպումը չեղյալ է հայտարարվել եւ կվերախաղարկվի: Նման որոշում է կայացրել գնդակով հոկեյի Ռուսաստանի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն, փոխանցում է «ФХМР»-ը:

Բացի այդ, «Марафон» բուքմեյքերական գրասենյակը որոշել է վերադարձնել այդ խաղի վրա կատարված բոլոր այն խաղադրույքների գումարները, որոնք չեն հաղթել: Հանդիպումը կվերախաղարկվի մարտի 3-ին:

Հիշեցնենք, որ այդ խաղում գրանցվել էր 20 ինքնագոլ: Առաջին խաղակեսում գոլեր չէին գրանցվել, իսկ խաղն ավարտվել էր «Բայկալ-Էներգիայի» արտագնա հաղթանակով՝ 11:9 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել էին որպես ինքնագոլ: Ընդ որում՝ «Վոդնիկի» 28-ամյա հարձակվող Օլեգ Պիվովարովը սեփական դարպասը գրավել է 11 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում