12:40  ,  28 փետրվարի, 2017

Մոուրինյոն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել Ֆաբրեգասին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:

The Telegraph-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը նրա հետ աշխատել է «Չելսիում»:

Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իտալական «Միլանը», որը պատրաստ է 32 միլիոն եվրո վճարել նրա համար: Անգլիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին մասնակցել է 17 խաղի (6-ը՝ մեկնարկային կազմում) եւ դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում