10:33  ,  28 փետրվարի, 2017

Չինական ակումբը տարեկան 30 միլիոն ֆունտ է առաջարկել Արսեն Վենգերին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այս ձմռանը գայթակղիչ առաջարկ է ստացել Չինաստանից:

The Telegraph-ի համաձայն՝ չինական ակումբներից մեկը ֆրանսիացի մասնագետին առաջարկել է տարեկան 30 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր, սակայն նա մերժել է:

Վերջերս 67-ամյա Վենգերը հայտարարել էր, որ դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Ֆրանսիացին հայտարարել էր, որ մարզելու է նաեւ հաջորդ մրցաշրջանում՝ կլինի դա «Արսենալում» կամ այլ ակումբում:

Արսեն Վենգերն անգլիական ակումբը գլխավորում է 1996 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում