10:15  ,  28 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն է պատրաստում Դոնարումայի համար

«Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ձեռք բերելու համար պայքարում են եվրոպական առաջատար ակումբները, որոնց թվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», գրում է mirror.co.uk-ը:

Անգլիական ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի Դավիդ դե Խեային, որը մտադիր է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: 18-ամյա Դոնարումային ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում դարպասապահը մասնակցել է 25 խաղը, որոնցում բաց է թողել 29 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում