23:40  ,  27 փետրվարի, 2017

«Վերիան» պարտվեց, Գաել Անդոնյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը

Հունաստանի առաջնության 22-րդ տուրում «Վերիան» տանը նվազագույն հաշվով պարտվել է «Ատրոմիտոսին»՝ գոլ բաց թողնելով նախավերջին րոպեին:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը, որը 84-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

«Վերիան» 22 տուրից հետո 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում