22:10  ,  27 փետրվարի, 2017

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցն ունի նոր մարզիչ

Ռուսաստանցի Ալեքսանդր Բորոդյուկը գլխավորել է ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականը, հաղորդում է kff.kz-ն:

54-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Սամարայի «Կռիլյա Սովետովում», Ռուսաստանի ազգային հավաքականում, Մոսկվայի «Տորպեդոյում» եւ ղազախական «Կայրատում»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի թիմը Հայաստանի ազգային հավաքականի հետ ընդգրկված է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական խմբում: Թիմերը կհանդիպեն մարտի 26-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով