19:42  ,  27 փետրվարի, 2017

Արթուր Ավագիմյանը տեղափոխվեց «Իլյիչեւեց», Սարգիս Բալոյանը փորձաշրջան է անցնում «ՏՍԿ-Տավրիայում»

Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի հարձակվող Արթուր Ավագիմյանը տեղափոխվել է «Իլյչեւեց», որը գլխավորում է Ուկրաինայի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը: 20-ամյա ֆուտբոլիստը վարձակալության պայմանագրով է տեղափոպվել Մարիուպոլի թիմ, հաղորդում է goldtalant.com.ua-ն:

«Փյունիկի», «Բանանցի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Բալոյանը փորձաշրջան է անցնում «ՏՍԿ-Տավրիայում», որը ներկայացնում է Ղրիմի առաջնությունը:

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ղրիմի գավաթի բաց խաղարկության եզրափակիչ հանդիպմանը Սարատովի «Սոկոլի» դեմ՝ 2:4:

Լուսանկարում՝ Արթուր Ավագիմյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում