19:11  ,  27 փետրվարի, 2017

Գեւգեոզյանի դուբլը, Կարապետյանի եւ Յագանի գոլերը

Նոր մրցաշրջանին պատրաստվող արգենտինական «Աթլետիկո Տեմպերլեյը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Դոկ Սուդ» թիմի հետ եւ հաղթել է 3:0 հաշվով: Հաղթող թիմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը փոխարինման է դուրս եկել 60-րդ րոպեին:

Լյուքսեմբուրգի առաջնության 16-րդ տուրում «Վիկտորիա Ռոսպորտը» տանը 1:2 հաշվով պարտվել է «Կարյենգին»: Դաշտի տերերի կազմում միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն ընթացիկ առաջնությունում խփում է արդեն 11-րդ գոլը:

Բելգիայի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրում «Սերկլ Բրյուգեն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Տյուբիզին»: Հյուրերի երկրորդ գոլը 82-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Իվան Յագանը:

Լուսանկարում՝ Մաուրո Գեւգեոզյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս