14:12  ,  27 փետրվարի, 2017

Ռուսաստանի առաջնության խաղում գրանցվել է 20 ինքնագոլ

Գնդակով հոկեյի Ռուսաստանի առաջնությունում տեղի է ունեցել սկանդալային հանդիպում, որում գրանցվել է 20 ինքնագոլ: Արխանգելսկի «Վոդնիկի» եւ Իրկուտսկի «Բայկալ-Էներգիայի» միջեւ հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել, իսկ խաղն ավարտվել է 9:11 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվել են որպես ինքնագոլ: Ընդ որում՝ «Վոդնիկի» 28-ամյա հարձակվող Օլեգ Պիվովարովը սեփական դարպասը գրավել է 11 անգամ:

Ենթադրվում է, որ թիմերը նման կերպ են գործել փլեյ-օֆֆում ավելի հարմար մրցակցի հանդիպելու համար: 2 թիմերն էլ նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում