11:35  ,  27 փետրվարի, 2017

NBA. 41 միավոր վաստակած Ուեստբրուկը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» տանը 118:110 հաշվով հաղթել է «Նոր Օրլեանին»: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը հավաքել է 41 միավոր՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Ուեստբրուկը նաեւ 29-րդ թրիփլ-դաբլն է գրանցել այս մրցաշրջանում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է հենց Ռասել Ուեստբրուկը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Նոր Օրլեան»՝ 118:110 (32:35, 27:24, 28:25, 31:26)

«Լեյքերս» – «Սան Անտոնիո»՝ 98:119 (20:36, 21:25, 29:35, 28:23)

«Միլուոկի» – «Ֆինիքս»՝ 100:96 (21:23, 21:24, 35:26, 23:23)

«Դենվեր» – «Մեմֆիս»՝ 98:105 (19:22, 28:28, 21:18, 30:37)

«Վաշինգտոն» – «Յուտա»՝ 92:102 (24:24, 15:25, 21:24, 32:29)

«Տորոնտո» – «Պորտլենդ»՝ 112:106 (25:28, 28:24, 29:28, 30:26)

«Դետրոյտ» – «Բոստոն»՝ 98:104 (23:27, 27:27, 24:25, 24:25)

«Կլիպերս» – «Շառլոտ»՝ 124:121 (լրացուցիչ ժամանակում) (32:24, 27:27, 25:29, 29:33, 11:8)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում