01:43  ,  27 փետրվարի, 2017

«Ինտեր» - «Ռոմա»՝ 1:3

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Ռոմային» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը:

«Ռոման» 59 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր է զիջում առաջատար «Յուվենտուսին»: Երրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ «Ռոման» ունի 5 միավորի առավելություն: «Ինտերը» 48 միավորով 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 1:3

Մաուրո Իկարդի, 81 - Ռաջա Նաինգոլան, 12, 56, Դիեգո Պերոտի, 85, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում