01:37  ,  27 փետրվարի, 2017

Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը 0:2 հաշվից հետո

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան 6 րոպեում երկու անգամ գրավել Արքայական թիմի դարպասը: Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մանուել Տրիգերոսն ու Կոնգոյի ներկայացուցիչ, հարձակվող Սեդրիկ Բակամբուն:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը գլխավորած թիմը ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ կարողացավ վերականգնել հավասարությունը, իսկ 77-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային փոխարինած իսպանացի Ալվարո Մորատան 5 րոպե անց խփեց «Ռեալի» հաղթական գոլը:

Արքայական թիմը 23 խաղում վաստակել է 55 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 24 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» ունի 54 միավոր, «Սեւիլիան» 52 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 2:3

Մանուել Տրիգերոս, 50, Սեդրիկ Բակամբու, 56 - Գարեթ Բեյլ, 64, Կրիշտիանու Ռոնալդու, 72, 11մ, Ալվարո Մորատա, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում