00:06  ,  27 փետրվարի, 2017

Իբրահիմովիչը՝ Պոգբային. Ես անվճար եմ եկել Մանչեսթեր, իսկ նրանք գնել են քեզ

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել են հաղթանակը «Սաութհեմփթոնի» նկատմամբ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում:

«Սա կարեւոր հաղթանակ է մեզ համար: Ես շատ ուրախ եմ: Ահա, թե ինչի համար ենք մենք գնել Իբրահիմովիչին: Նա վճռական խաղերում տարբերություն է ստեղծում»,- ասել է Պոգբան:

Ֆրանսիացու մեկնաբանությանն արձագանքել է Իբրահիմովիչը.

«Ինձ գնե՞լ են: Ես անվճար եմ տեղափոխվել, իսկ գնել են նրանք քեզ: Այս հաղթանակն ամբողջ թիմի ջանքն է: Հաղթելու համար եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Երբ ծերանում ես, հաղթանակն ավելի թանկ է: Կարծում եմ՝ սա իմ 32-րդ տիտղոսն է կարիերայում: Վայելում եմ խաղս Անգլիայում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սաութհեմփթոնին» հաղթել է 3:2 հաշվով, իսկ Իբրահիմովիչը դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում