23:37  ,  26 փետրվարի, 2017

Մոուրինյո. Տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» համար նվաճեց Իբրահիմովիչը

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Սաութհեմփթոնին» 3:2 հաշվով հաղթած «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաղթանակի համար արժանին է մատուցել դուբլի հեղինակ դարձած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Անկեղծ ասած, այս խաղը մեզ համար հաղթեց Իբրահիմովիչը: Նա անցկացրեց հանճարեղ հանդիպում: Կնշեմ նաեւ Պոգբային, որը նույն մակարդակի վրա խաղաց: Այս խաղում մրցակիցն արժանի էր լրացուցիչ ժամանակի, սակայն Զլատանը մեզ համար նվաճեց գավաթը:

Տիտղոսներ նվաճելը հեշտ չէ: Դժվար է հաղթահարել ճնշումը: Եզրափակիչը մեզ համար բարդ դասավորվեց: Պետք է արժանին մատուցեմ «Սաութհեմփթոնին», որը կարող էր շարունակել պայքարը լրացուցիչ ժամանակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում