09:11  ,  27 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 27-ին կանցկացվեն վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ: Հայկական շախմատի առաջատարը մրցաշարի բոլոր պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ 4 միավորով բաժանում է 8-13-րդ տեղերը: 4 միավոր ունի նաեւ Դին Լիրենը: Արոնյանը մեկական միավոր զիջում է առաջատարներ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում