22:03  ,  26 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարի նախավերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ դարձյալ բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Այս մրցաշարի 8 տուրերում էլ Արոնյանը խաղացել է ոչ ոքի եւ վաստակել է 4 միավոր՝ առաջատարներ Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին զիջելով 1-ական միավոր:

Փետրվարի 27-ին կայանալիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա չինացի Դին Լիժենի հետ: Հաղթողի կոչումն անմիջական պայքարում կվիճարկեն Վաշյե-Լագրավն ու Գրիշչուկը:

ՖԻԴԵ Գրան պրի, 8-րդ տուր

Արոնյան (Հայաստան, 2785) - Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5

Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749) - Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796)՝ 0.5:0.5

Գրիշչուկ (Ռուսաստան, 2742) - Մամեդյարով (Ադրբեջան, 2766)՝ 1:0

Յակովենկո (Ռուսաստան, 2709) - Ադամս (Անգլիա, 2751)՝ 0.5:0.5

Լի Չաո (Չինաստան, 2720) - Դին Լիժեն (Չինաստան, 2760)՝ 0.5:0.5

Հոու Իֆան (Չինաստան, 2651) - Ռապորտ (Հունգարիա, 2692)՝ 0.5:0.5

Սալեմ (ԱՄԷ, 2656) - Վալյեխո (Իսպանիա, 2709)՝ 0.5:0.5

Համեր (Նորվեգիա, 2628) - Էլյանով (Ուկրաինա, 2759)՝ 0:1

Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691) - Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 8 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Գրիշչուկ՝ 5-ական միավոր, Նակամուրա, Մամեդյարով, Ադամս, Նեպոմնյաշչի, Յակովենկո՝ 4.5-ական, Արոնյան, Դին Լիժեն, Լի Չաո, Վալյեխո, Ռապորտ, Հոու Իֆան՝ 4-ական, Էլյանով, Սալեմ՝ 3.5-ական, Տոմաշեւսկի, Համեր՝ 3-ական, Ռյազանցեւ՝ 2.5 միավոր:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում