21:08  ,  26 փետրվարի, 2017

Մեսիի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» «Աթլետիկոյի» նկատմամբ

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով: 64-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան, որն օգտվեց ուրուգվայցի Լուիս Սուարեսի փոխանցումից: Քիչ անց «Աթլետիկոն» հավասարեցրեց հաշիվը ստանդարտ դիրքի շնորհիվ: Աչքի ընկավ ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը: Վերջին րոպեներին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին հաղթանակ բերեց արգենտինացի Լիոնել Մեսին:

24 խաղից հետո «Բարսելոնան» 54 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավորի առավելություն ունի 2 հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: «Աթլետիկոն» 45 միավորով չորրորդ տեղում է: «Սեւիլիան» 52 միավորով երրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:2

Դիեգո Գոդին, 70 - Ռաֆինյա, 64, Լիոնել Մեսի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում