20:03  ,  26 փետրվարի, 2017

«Լացիոն» ու «Միլանը» հաղթեցին նույն հաշվով

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Հռոմի «Լացիոն» ընդունեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ Չիրո Իմոբիլեի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ՝ 1:0:

Նույն հաշվով «Միլանը» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Սասուոլոյին»: Այս խաղում եւս հաղթական գոլը 11 մետրանոցից էր:

«Լացիոն» 50 միավորով 5-րդն է, «Միլանն» ունի 47 միավոր եւ 7-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 1:0

Չիրո Իմոբիլե, 72, 11մ

«Սասուոլո» - «Միլան»՝ 0:1

Կարլոս Բակա, 22, 11մ

«Կյեւո» - «Պեսկարա»՝ 2:0

Վալտեր Բիրսա, 12, Լուկաս Կաստրո, 61

«Կրոտոնե» - «Կալյարի»՝ 1:2

Ադրիան Ստոյան, 10 - Ժոաո Պեդրո, 32, Մարկո Բարյելո, 69

«Ջենոա» - «Բոլոնիա»՝ 1:1

Ժյուլ Նտշան, 90+4 – Ֆեդերիկո Վիվիանի, 57

Հեռացում՝ Վասիլիս Տորոսիդիս («Բոլոնիա»), 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում