19:02  ,  26 փետրվարի, 2017

Սոֆիա. Հովհաննես Բաչկովը՝ մրցաշարի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը նվաճել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվող սիրողական բնռցքամարտի «Ստրանջա-2017» ավանդական մրցաշարի հաղթողի կոչումը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին եւ նվաճեց ոսկե մեդալ:

Հայաստանի հավաքականի 9 մասնակիցներից միայն Բաչկովը մեդալ նվաճեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում