21:11  ,  25 փետրվարի, 2017

«Վալենսիան» պարտվեց, «Սեւիլիան» հաղթեց դերբիում եւ հավասարվեց «Ռեալին»

Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ալավեսին», իսկ «Սեւիլիան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ արտագնա դերբիում:

Այս հաղթանակից հետո «Սեւիլիան» շրջանցեց «Բարսելոնային» եւ հավասարվեց առաջատար Մադրիդի «Ռեալին», որը 2 խաղ պակաս է անցկացրել: Կատալոնական ակումբը եւս դեռ չի անցկացրել այս տուրի հանդիպումը:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ալավես» - «Վալենսիա»՝ 2:1

Իբաի Գոմես, 71, Ալեքսանդար Կատայ, 86 – Կարլոս Սոլեր, 70

Հեռացում՝ Ֆաբիան Օրելանա, 89 («Վալենսիա») 

«Բետիս» - «Սեւիլիա»՝ 1:2

Ռիզա Դուրմիսի, 36 – Գաբրիել Մերկադո, 56, Վիսենտե Իբորա, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում