20:53  ,  25 փետրվարի, 2017

«Չելսիի» տնային հաղթանակը

Անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում առաջատար «Չելսին» Լոնդոնում 3:1 հաշվով հաղթեց ուելսյան «Սուոնսիին»: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լոնդոնյան ակումբի հաղթական գոլերը վերջնամասում խփեցին իսպանացի կիսապաշտպան Պեդրոն ու բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան:

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 11 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Չելսի» - «Սուոնսի»՝ 3:1

Սեսկ Ֆաբրեգաս, 19, Պեդրո, 72, Դիեգո Կոստա, 82 – Ֆերնանդո Լյորենտե, 45+2

«Քրիսթալ Փելաս» - «Միդլսբրո»՝ 1:0

Պատրիկ վան Անհոլտ, 34

«Էվերտոն» - «Սանդերլենդ»՝ 2:0

Իդրիս Գուեյե, 40, Ռոմելու Լուկակու, 80

«Հալ Սիթի» - «Բարնլի»՝ 1:1

Թոմ Հադլսթոուն, 72 (11մ) – Մայքլ Քին, 76

Հեռացում՝ Էշլի Բարնս, 90 («Բարնլի») 

«Վեստ Բրովիչ» - «Բորնմութ»՝ 2:1

Կրեյգ Դաուսոն, 10, Գարեթ Մակոլի, 22 – Ջոշուա Քինգ, 5 (11մ)

«Ուոթֆորդ» - «Վեստ Հեմ»՝ 1:1

Տրոյ Դինի, 3 (11մ) - Անդրե Այու, 73

Հեռացում՝ Մայքլ ԱՆտոնիո, 86 («Վեստ Հեմ») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով