01:36  ,  26 փետրվարի, 2017

«Յուվենտուսի» հաղթանակն ու «Նապոլիի» տնային պարտությունը

Իտալական A Սերիայի 26-րդ տուրում «Նապոլին» տանը 0:2 հաշվով պարտվեց «Ատալանտային», իսկ «Յուվենտուսը» Թուրինում ուժեղ գտնվեց «Էմպոլիից»՝ 2:0:

«Նապոլին» 54 միավորով մնաց երրորդ տեղում եւ 12 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից»: «Ատալանտան» 51 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 2:0

Մարիո Մանջուկիչ, 53, Ալեքս Սանդրո, 65

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 0:2

Մատիա Կալդարա, 28, 70

Հեռացում՝ Ֆրանկ Կեսիե, 67 («Ատալանտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում