22:15  ,  25 փետրվարի, 2017

Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը դարձյալ հաղթել են պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ կատարում են առաջին քայլերը:

Ավագյանը (58.9 կգ) երրորդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել պարտությունը, իսկ Նարեկ Աբգարյանը (55 կգ) նոկաուտով հաղթել է երկրորդ ռաունդում: Դրանք Արամ Ավագյանի երկրորդ, իսկ Նարեկ Աբգարյանի երորրդ անընդմեջ հաղթանակներն էին պրոֆեսիոնալ ռինգում, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում