19:11  ,  25 փետրվարի, 2017

Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Անժիից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է Մախաչկալայի «Անժիից»: Այդ մասին 28-ամյա ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հավանաբար շուտով կունենա նոր թիմ։

Մկրտչյանը 2015-ին ղազախական «Տոբոլից» էր տեղափոխվել «Անժի»: Այս ձմռանը նա փորձաշրջան էր անցել Ղազախստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճած «Ալտայ» ակումբում, որի հետ պայմանագիր չկնքեց:

Հիշեցնենք, որ վերջերս «Անժին» գլխավորել էր ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում