18:21  ,  25 փետրվարի, 2017

Սոֆիա. Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

64 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Գրիգորի Լիզունենկոյին եւ ապահովեց առնվազն արծաթե մեդալ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ստրանջայի մրցաշարին մասնակցում էր 9 բռնցքամարտիկով, որոնցից ութն արդեն լքել են պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում