11:05  ,  25 փետրվարի, 2017

Յուրա Մովսիսյանը գրավել է «Ալաշկերտի» դարպասը (ֆոտո)

Երեւանի «Ալաշկերտը» ԱՄՆ-ում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում մրցել է MLS-ի նոր մրցաշրջանին նախապատրաստվող ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով:

Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը 8-րդ րոպեին բացել է ուկրաինացի պաշտպան Դմիտրո Խովբոշան, սակայն առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ Յուրա Մովսիսյանը խփել է ամերիկյան ակումբի պատասխան գոլը: Ընդմիջմանը Մովսիսյանը փոխարինվել է, ինչը «Ռեալ Սոլթ Լեյքին» չի խանգարել երկրորդ խաղակեսում տանել կամային հաղթանակ: Ամերիկյան ակումբը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում:

Այդ խաղով «Ալաշկերտն» ավարտել է ամերիկյան հավաքը եւ փետրվարի 26-ին կվերադառնա Հայաստան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում