12:22  ,  25 փետրվարի, 2017

ՖԻԴԵ Գրան պրի. Լեւոն Արոնյան vs Ռիչարդ Ռապորտ

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 25-ին կանցկացվեն 7-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Հայկական շախմատի առաջատարը նախորդ 6 պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ 3 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը: Նա մեկական միավոր զիջում է առաջատարներ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628): Մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում