23:41  ,  24 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողն ու խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունական «Օլիմպիակոսի» եւ Իրանի հավաքականի հարձակվող Քարիմ Անսարիֆարդը, որը դուբլի հեղինակ էր դարձել թուրքական «Օսմանլիսպորի» հետ խաղում: «Օլիմպիակոսը» հաղթել էր 3:0 հաշվով: Անսարիֆարդը ստացել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության մասնակիցների ձայների 65 տոկոսը:

ՈւԵՖԱ-ի վարկածով, մրցաշարի շաբաթվա խորհրդանշական հավաքականն ունի այսպիսի կազմ.

Դարպասապահ. Սերխիո Ալվարես («Սելտա»)

Պաշտպաններ. Գուստավո Կաբրալ («Սելտա»), Ալբերտո Բոտիա («Օլիմպիակոս»), Նիկ Վիրգեւեր («Այաքս»):

Կիսապաշտպաններ. Յանիս Յանիոտաս (ԱՊՕԵԼ), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալեխանդրո Պոսուելո («Գենկ»), Ժուլիանո («Զենիթ»):

Հարձակվողներ. Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Վենսան Աբուբաքար («Բեշիքթաշ»), Լարս Շտինդլ («Բորուսիա Մ.»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով