21:17  ,  24 փետրվարի, 2017

«Արարատը» պարտվեց ռուսական «Արմավիրին»

«Արարատն» անցկացրեց իր երրորդ եւ վերջին ստուգողական հանդիպումը ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: Երեւանյան թիմը հանդիպեց Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) հարավային գոտում հանդես եկող «Արմավիր» ակումբի հետ, որն այս օրերին հավաք է անցկացնում Երեւանում, հաղորդում է fcararat-ը: Արմավիրը ներկայացնող թիմը գլխավորում է Արսեն Պապիկյանը:

«Արարատը» խաղը սկսեց հետեւյալ կազմով.

Արման Մելիքսեթյան, Արգիշտի Պետրոսյան, Ռաֆայել Սաֆարյան, Գեւորգ Պողոսյան, Վարդան Արզոյան, Յուրի Գարեգինյան, Դավիթ Գրիգորյան, Էդգար Մկրտչյան, Հովհաննես Փափազյան, Գեղամ Թումբարյան, Սարգիս Մեթոյան:

Հավասար խաղում մրցակիցը բացեց հաշիվը 55-րդ րոպեին: «Արմավիրի» իրացրած տուգանայինի արդյունքում Գոռ Պողոսյանը գնդակն անզգուշորեն ուղարկեց սեփական դարպասը:

Երկրորդ խաղակեսի ընթացքում «Արարատի» կազմում փոխարինման դուրս եկան Գոռ Պողոսյանը, Արամ Հովսեփյանը, Արեգ Ազատյանը, Դավիթ Ղանդիլյանը եւ Գարիկ Կիրակոսյանը, ովքեր փոխարինեցին, համապատասխանաբար, Հովհաննես Փափազյանին, Էդգար Մկրտչյանին, Դավիթ Գրիգորյանին, Վարդան Արզոյանին եւ Սարգիս Մեթոյանին:

Մարտի 4-ին «Արարատը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում կընդունի «Շիրակին»:

Ստուգողական հանդիպում

«Բանանց» մարզաբազա

«Արարատ» (Երեւան, Հայաստան) - «Արմավիր» (Արմավիր, Ռուսաստան)` 0:1

Գոռ Պողոսյան, 55 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով