20:02  ,  24 փետրվարի, 2017

Իվան Դանիլյանց. «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ մրցակից է

Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայությունը:

«Արժանի եւ ուժեղ մրցակից է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մրցաշարի այս փուլում այլ կերպ չէր էլ կարող լինել: Կպատրաստվենք: Անկասկած, բարդ է լինելու, բայց այդպես է եղել մեր անցկացրած բոլոր եվրագավաթային խաղերում: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը Ռոստովում իսկական տոն կլինի երկրպագուների համար»,- Իվան Դանիլյանցի խոսքը մեջբերում է championat-ը:

Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին Ռոստովում, պատասխան խաղը՝ մարտի 16-ին Մանչեսթերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով