18:33  ,  24 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Գավաթի եզրափակիչը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, փոխանցում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Պորտուգալացի մասնագետը նաեւ նշել է, որ «Սաութհեմփթոնի» դեմ եզրափակիչին պատրաստ կլինեն կիսապաշտպան Մայքլ Քարիկն ու հարձակվող Ուեյն Ռունին:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել ֆրանսիական «Սենթ Էթյենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում (0:1), հաղթական գոլ խփելուց հետո:

Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչը փետրվարի 26-ին է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում