18:12  ,  24 փետրվարի, 2017

Ռոման Աբրամովիչը «Չելսիի» մի մասը կվաճառի չինացիներին

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է անգլիական ակումբի բաժնետոմսերի մի մասը վաճառել չինական HNA Group ընկերությանը, հաղորդում է The Sun-ը:

«Չելսիի» տնօրեն Բրյուս Բաքը բանակցում է չինական կողմի հետ, որը ցանկանում է սկզբնական փուլում գնել բաժնետոմսերի 20 տոկոսը: «Չելսիի» ղեկավարությունը հույս ունի գործարքից ստանալ 240 միլիոն ֆունտ ստերլինգ, որը կներդրվի ակումբի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերակառուցման նախագծում:

Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թվականին 140 միլիոն ֆունտ ստերլինգով գործարար Քեն Բեյթսից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս