16:17  ,  24 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» հետ: Շվեյցարական Նիոնում փետրվարի 24-ին կայացավ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Առաջին հանդիպումը կկայանա Ռոստովում:

1/8 եզրափակիչի առաջին խաղերն անցկացվելու են մարտի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիր իսպանական «Սեւիլիան» այս տարի խաղում է Չեմպիոնների լիգայում:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Սելտա» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Անդերլեխտ» (Բելգիա)

«Շալկե» (Գերմանիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Ռոմա» (Իտալիա)

«Ռոստով» (Ռուսաստան) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

 «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)

«Գենտ» (Բելգիա) - «Գենկ» (Բելգիա)

«Կոպենհագեն» (Դանիա) - «Այաքս» (Հոլանդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով