16:45  ,  24 փետրվարի, 2017

Չեմպիոնների լիգա. Ռահիմ Ստերլինգը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այս շաբաթ տեղի ունեցած չորս հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Քվեարկության արդյունքում անգլիացին հավաքել է ձայների 35 տոկոսը եւ առաջ անցել Կեւին Գամեյրոյից («Աթլետիկո Մադրիդ», 28 տոկոս),  Պաուլո Դիբալայից («Յուվենտուս», 19 տոկոս) եւ Կասպեր Շմեյխելից («Լեսթեր Սիթի», 17 տոկոս):

«Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ռահիմ Ստերլինգը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 5:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում